Անվերնագիր

photo-1530645722516-a0c947925cf0

Ես չգիտեմ այլ ձև ապրել, քան ստեղծելու, արարելու համար:

Ես չգիտեմ այլ ձև սիրել, քան հուր դառնալու ու կրակ տալու համար:

Ես չգիտեմ այլ ձև գործել, քան բարու, արդարի, բարձրի համար:

Ես չգիտեմ այլ ձև պարտվել, քան նորից ու նորից հաղթելու համար:

 

Ես չգիտեմ այլ կերպ քայլել, քան նոր ափերի հասնելու համար,

Այդ ափերին երազելու, ապրելու, պարելու համար:

Ես չգիտեմ այլ կերպ գերել, քան գերվելու ու գերի մնալու համար,

Ու այդ գերության մեջ ազատությունս գտնելու համար:

 

Ես չգիտեմ այլ կերպ գրել, քան ցավս կիսելու, մեղմելու, համար…

Ցավի հետ կռվելու ու հետո՝ հաշտվելու համար:

Ես չգիտեմ այլ կերպ թռչել, քան երկնից վեր սուրալու,

Այնտեղ տուն գտնելու, բույն հյուսելու համար:

 

Բույն հյուսելու, նոր կյանք ստեղծելու,

Այդ կյանքով ոգեշնչվելու ու ոգեշնչելու,

Քեզ ու ինձ երջանկացնելու համար…

 

 

 

 

 

 

Leave a comment