Միայն չուշանաս

wallpaper-1b3e7bԳնա՛, սիրելիս, պտտվի՛ր մի քիչ,

Թակի՛ր այլ դռներ, գերի՛ր այլ սրտեր,

Հետ կգաս ինձ մոտ, իմ սիրուն կարոտ,

Բայց միայն՝ չուշանաս:

 

Թողնում եմ, գնա՜, սահի՛ր դու ազատ,

Հասի՛ր հեռուներ, փնտրի՛ր նոր սերեր,

Հետ կգաս ինձ մոտ՝ համբույրիս կարոտ,

Խնդրում եմ, միայն չուշանաս:

 

Եվ վերջին անգամ կգնաս անհետ,

Կորչելով անտակ մթի անկյունում,

Մի օր՝ կարոտած «բարև» կգրես

Հեռավոր երկրից, մենավոր երկրից,

 

Բայց, ավաղ, ափսո՜ս, դու բարևիդ հետ,

Իմ նշանվելու լուրը կստանաս,

Հաջորդ թռիչքով դու կգաս ինձ մոտ:

Այս անգամ, ավա՜ղ, հավետ ուշացար:

 

Մի՞թե չէի խնդրել, որ շատ չուշանաս….

 

 

Leave a comment